Երգչուհի Աննա Թովմասյանը նշել է ծննդյան տարեդարձն ու այդ առիթով մի քանի հրապարակում արել: Գրում է BRAVO.am-ը:
Նախ նա ծննդյան տորթի մոմը փչել է թենիսի կորտում: Թովմասյանը վերջերս սկսել է հետաքրքրվել թենիսով ու կանոնավոր կերպով մարզվում է:
Իսկ բազմաթիվ շնորհավորանքներին ի պատասխան՝ նա ինստագրամյան թրենդային տեսանյութով է արձագանքել ու յուրահատուկ կերպով բացել շամպայնը:
«Իմ սիրելիներ, անչափ շնորհակալ եմ բարեմաղթանքների համար: Սիրում եմ ձեզ»,- գրել է նա:
Թովմասյանը չի մոռացել շնորհակալություն հայտնել ամուսնուն՝ Արամեին. «Մերսի, իմ սեր, լավ օրվա համար»:
















