Քրիստոֆեր Նոլանը բացատրել է Թրևիս Սքոթին «Ոդիսական» ֆիլմում ներգրավելու իր որոշումը։ Ռեժիսորը այս մասին խոսել է Time-ին տված հարցազրույցում։
Ֆիլմում Թրևիսը կխաղա բարդի դեր։ «Ես նրան հրավիրեցի, քանի որ ուզում էի ակնարկել, որ այս պատմությունը սերնդեսերունդ փոխանցվել է բանավոր պոեզիայի տեսքով, ինչը նման է ռեփին», – նշել է Նոլանը։ Սա ռեժիսորին թույլ կտա համատեղել հին պոեզիան ժամանակակից ստեղծագործության հետ և ցույց տալ երկուսի միջև կապը։
«Ոդիսևս»-ի պրեմիերան նախատեսված է հուլիսի 17-ին։ Ֆիլմում նկարահանվել է աստղային դերասանական կազմ, այդ թվում՝ Զենդեյան, Թոմ Հոլանդը, Շարլիզ Թերոնը, Մեթ Դեյմոնը, Էնն Հեթուեյը և Ռոբերտ Փեթինսոնը։















