Լիլի Մորտոն առաջին անգամ մայր է դարձել: 40-ամյա ինֆլուենսերն ու ամուսինը՝ Վադիմը, դուստր են ունեցել, որին անվանել են Ավրորա: Գրում է News.am-ը:
Լիլին Ինստագրամում կիսվել է տեսանյութով՝ ցուցադրելով ծննդաբերությունից հատված. ամուսինը ևս նրա կողքին է եղել: Հոլովակում երևում է, թե ինչպես է Մորտոն առաջին անգամ գրկում իր դստերը ու հուզվում:
Նորաթուխ մայրիկը տեսանյութի նկարագրության մեջ նշել է, որ երեխան լույս աշխարհ է եկել մայիսի 9-ին:















