«Եվրատեսիլ» երգի մրցույթի ինստագրամյան պաշտոնական էջում օգտատերերը բոյկոտում են Իսրայելի եզրափակիչ փուլ անցնելն ու Մոնտենեգրոյի՝ մրցույթից դուրս մնալը: Գրում է Tert.am-ը:
«Արդարություն Չեռնոգորիայի համար», «Չեռնոգորիան մտնում է, Իսրայելը՝ դուրս», «Արդարադատություն Մոնտենեգրոյի համար»,- գրում են մեկնաբանություններում:
Մայիսի 12-ին Վիեննայում կայացավ «Եվրատեսիլ 2026»-ի առաջին կիզաեզրափակիչ փուլը։ Տասը երկիր ստացավ ուղեգիր դեպի եզրափակիչ փուլ: Այդ երկրներն են՝ Հունաստան, Ֆինլանդիա, Բելգիա, Շվեդիա, Մոլդովա, Իսրայել, Սերբիա, Խորվաթիա, Լիտվա և Լեհաստան:
Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում ներկայացնող Սիմոնը՝ «Paloma Rumba» երգով հանդես կգա մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի օրը՝ մայիսի 14-ին՝ 6-րդ համարի ներքո։















