Դերասանուհի Լիա Զախարյանը Ինստագրամում Կապանից լուսանկարներ է հրապարակել: Գրում է Tert.am-ը:
«Կան վայրեր, որտեղ ես ոչ միայն պարզապես հանգստանում եմ… Ես վերադառնում եմ դեպի ինձ։ Երբ լինում եմ բնության գրկում… հատկապես իմ հողում՝ իմ Սյունիքում, ինչ-որ անբացատրելի խաղաղություն է իջնում ներսս:
Քաղաքի աղմուկից հեռու, առօրյա պարտականություններից ու անվերջ պատասխանատվություններից հեռու, ես նորից սկսում եմ զգալ կյանքը»,- լուսանկարներին կից գրել է դերասանուհին:





















