Կաննի 79-րդ կինոփառատոնը բացվեց. Դեմի Մուրը ցնցել է բոլորին

Կաննի 79-րդ կինոփառատոնը, որը կինոաշխարհի ամենասպասված իրադարձություններից մեկն է, բացվեց Լազուր ափին։ Արարողությունը, ինչպես միշտ, վերածվեց աստղային շքերթի։ Կարմիր գորգով անցան Դեմի Մուրը, Հայդի Կլումը, Ջեյն Ֆոնդան, Քլոե Չժաոն, Ջեյմս Ֆրանկոն, Էլայջա Վուդը, Փիթեր Ջեքսոնը և փառատոնի այլ հյուրեր։

Ուշադրության կենտրոնում հայտնվեց հատկապես Դեմի Մուրը, որը միացավ ժյուրիին։ Բացման արարողության համար դերասանուհին սպիտակ զգեստ և «Chopard»-ի զարդեր էր ընտրել, և նրա տեսքը անմիջապես դարձավ սոցցանցերի ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Մեծ աղմուկ բարձրացրեց նաև Հայդի Քլումը։