K-pop խումբը կմասնակցի լոնդոնյան փառատոնին

Հարավկորեական K-pop խումբը՝ Ateez-ը, ելույթ կունենա Լոնդոնի BST Hyde Park երաժշտական փառատոնում՝ որպես գլխավոր կատարող։ Համերգը նախատեսված է հունիսի 28-ին։ Ateez-ը դարձել է BST Hyde Park-ի պատմության մեջ գլխավոր ելույթ ունեցող երրորդ K-pop խումբը։ Նախկինում փառատոնում գլխավոր բեմում հանդես էին եկել Blackpink և Stray Kids խմբերը։ Գրում է Radar-ը:

Խումբը ստեղծվել է 2018 թվականին և բաղկացած է ութ անդամից։ Ateez-ը մեծ ճանաչում է ձեռք բերել ոչ միայն K-pop ոլորտում, այլև միջազգային երաժշտական շուկայում։ Նրանք անցկացրել են հինգ համաշխարհային շրջագայություն՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում և Ավստրալիայում։ Ateez-ը նաև պատմական արդյունք է գրանցել Մեծ Բրիտանիայում՝ դառնալով առաջին K-pop խումբը, որի չորս ալբոմներն անընդմեջ ընդգրկվել են բրիտանական թոփ-10-ում։