«Այս տարի շատ տարված է ռոքով». Տիրուհի Հակոբյանի դստեր ծննդյան տարեդարձի ֆոտոշարքը

Դերասանուհի Տիրուհի Հակոբյանն Ինստագրամում հրապարակել է դստեր՝ Դանիելլայի ծննդյան տարեդարձի լուսանկարները՝ շնորհավորելով նրա տարեդարձը: Գրում է Tert.am-ը:

«Անքան օրհնված մամա եմ, որ դու ես իմ բալիկը: Լուսավոր ծնունդդ շնորհավոր, իմ գունավոր աղջիկ: Անսահման երջանիկ ու շնորհակալ եմ, որ ինձ ես ընտրել: Ամեն օր աղոթում եմ քո խաղաղության,առողջության, անհոգ մանկության ու երջանկություն համար: Գիտեմ, կարող է զարմանաք Դանիելլայի տարեդարձի ֆոտոների համար, բայց ես սիրում եմ տարվա սիրած զբաղմունքը ծննդյան ֆոտոյի վերածել: Էս տարի շատ տարված է rock-ով: Ծնված օրվանից դասական համերգների է գնում, դասական է լսում, բայց ռոք առաջին անգամ 1 տարեկանում է լսել ու հենց առաջին երգը System Of A Down ի այս երգն էր, չգիտեմ հետո ինչ ոճի երգեր կսիրի ու կլսի, բայց այս տարի թող լինի էսպես»,- ֆոտոշարքին կից գրել է նա: