Քիմ Քարդաշյանը՝ «Netflix»-ում դրամայի պրոդյուսեր

«Netflix»-ը պատրաստում է «Կալաբասաս» պատանեկան դրամատիկական նոր սերիալ, որի գործադիր պրոդյուսերները կլինեն Քիմ Քարդաշյանն ու Էմմա Ռոբերթսը: Գրում է Alpha News-ը:

Նախագիծը հիմնված է Վիա Բլեյդների «Եթե դու այստեղ ապրեիր, արդեն հայտնի կլինեիր» գրքի վրա ։ Ռեժիսոր է նշանակվել Քրիս Վան Դյուսենը, որը հայտնի է որպես «Բրիջերթոնների» ստեղծող:

Սյուժեում կպատմի 16-ամյա աղջկա մասին, որը տեղափոխվել է Կալիֆորնիայի հեղինակավոր շրջան՝ Կալաբասաս, որը հայտնի է դարձել Քարդաշյանների ընտանիքի շնորհիվ։ Գլխավոր հերոսը փորձում է գտնել իր տեղը նոր դյութիչ միջավայրում և հարմարվել կյանքին՝ հարստության և փառքի մեջ: