Ջուլիանա Գրիգորյանը ելույթ կունենա «The Metropolitan Opera»-ի բեմում

Հայ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը ելույթ կունենա Նյու Յորքի «The Metropolitan Opera»‑ի բեմում ՝ Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ» օպերայում կատարելով Լիուի դերերգը: Նրա ելույթները կկայանան 29-ին, ինչպես նաև հունիսի 2-ին և 6-ին:

Գրիգորյանը Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան միջազգային մրցույթի Գրան Պրիի դափնեկիր է և բազմաթիվ հեղինակավոր օպերային նախագծերի մասնակից: 2025 թվականի աշնանը նա Երևանում մասնակցել է միջազգային երաժշտական փառատոնին ։

Երգչուհու համար «The Metropolitan Opera»-ի ելույթը կարիերայի կարևոր հանգրվան կդառնա, որը կհաստատի նրա ճանաչումը համաշխարհային բեմում: