«Շնորհավոր ծնունդդ, իմ սեր». Ագուտինը շնորհավորել է Անժելիկա Վարումի ծննդյան տարեդարձը

Լեոնիդ Ագուտինը շնորհավորել է կնոջ՝ Անժելիկա Վարումի ծննդյան տարեդարձը: Նա ինստագրամյան իր էջում գրառում է արել՝ հրապարակելով նրա լուսանկարը: Գրում է Tert.am-ը:

«Իմ հոգում կա բերկրանք և երջանկություն և հրաշալի խաղաղություն։ Ի վերջո, ծննդյան օրը տխուր տոն է, երբ այն քոնն է։ Երբ բոլորը շնորհավորում են քեզ դրան հասնելու, մեծահասակ դառնալու համար։

Գիտեմ, բայց մաղթում եմ քեզ, որքան հնարավոր է շատ նման օրեր։ Որքան հնարավոր է շատ մեզ համար, բոլորի համար և ինձ համար։ Եվ զգուշորեն, և անհանգստորեն՝ պահելով սերն ու լույսը ներսում։ Շնորհավոր ծնունդդ, իմ սեր։ Թող լույս լինի»: