Վիկտորիա Բեքհեմը անկեղծ է իր երեխաների դաստիարակության հարցում: Նա և Դևիդ Բեքհեմը ունեն չորս երեխա՝ 27-ամյա Բրուքլինը, որը հրաժարվել է շփվել ընտանիքի հետ, 23-ամյա Ռոմեոն, 21-ամյա Քրուզը և 14-ամյա Հարփերը։
«Մեծ տարբերություն կա երեխաներին աջակցելու և նրանց ստիպելու միջև: Մենք մեր երեխաներին միայն աջակցել ենք, օգնել և խրախուսել ենք նրանց»։
Վիկտորիան շարունակել է, որ անչափ հպարտ է, որ իր երեխաներից յուրաքանչյուրը գտել է ինչ-որ բան, որը սիրում է, ինչպես նաև իր սեփական կիրքն ու նպատակի զգացումը: Բայց նա նաև նշել է, որ ինքն ու Դևիդը չեն ստիպում իրենց երեխաներին որոշակի դերեր խաղալ։
«Երեք տղաները ֆուտբոլ էին խաղում, և մեկը մյուսի հետևից որոշեցին, որ դա իրենց համար չէ, և դա նորմալ է, թող անեն այն, ինչը նրանց երջանիկ է դարձնում: Ես պարզապես ուզում եմ, որ նրանք իրենց ռեալիզացված զգան»։














