«Ընտանեկան գործ է». Զենդեյան անկեղծացել է Թոմ Հոլանդի հետ «Ոդիսևս»-ում նկարահանվելու մասին

Զենդեյան բացահայտ խոսել է Թոմ Հոլանդի հետ էկրանայինվերամիավորման մասին: Զույգը նախկինում նկարահանվել է «Սարդ-մարդ» ֆիլմաշարում, որտեղ Թոմը խաղում է գլխավոր հերոսի, իսկ նա ընկերուհու՝ Էմ Ջեյի դերը: Աստղերը, որոնք այժմ, ըստ լուրերի, ամուսնացած են, կհայտնվեն Քրիստոֆեր Նոլանի նոր՝ «Ոդիսևս» ֆիլմում, որը կինոթատրոններում կհայտնվի հուլիսին։

Դերասանուհին պատմել է, որ չնայած ինքն ու Թոմը «Ոդիսևս»-ում միասին տեսարաններ չեն ունեցել, նա հեռվից հետևել է իր սիրեցյալի աշխատանքին։

«Ես քիչ էր մնում հպարտությունից լաց լինեի։ Եվ հետո “Սարդ մարդը” դարձավ երազանք. ես կարող եմ ամեն օր աշխատանքի գնալ իմ լավագույն ընկերոջ հետ, այն մարդու հետ, ում սիրում եմ: Մենք մեր շներին բերում ենք աշխատանքի. դա նման է ընտանեկան գործի: Մենք մեծացել ենք այս ֆիլմերով: Դա նման է տուն վերադառնալուն»,- ասել է Զենդայան: