Հարրի Սթայլզի նախկին ընկերուհին ամուսնացել է

Հարրի Սթայլզի նախկին ընկերուհի Միլի Բրեդին ամուսնացել է։ Նա իր բլոգում հրապարակել է երջանիկ լուսանկարներ։

Դերասանուհի Միլի Բրեդին, «Թագուհու քայլը» և «Արքա Արթուր. Սրի լեգենդը» ֆիլմերի աստղը, ամուսնացել է ձեռնարկատեր Ռորի ՄաքԻնեսի հետ։ Արարողությունը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի գյուղական կալվածքում՝ ընտանիքի անդամների և մտերիմ ընկերների շրջապատում։

Լուսանկարներում երևում է, թե ինչպես են այժմ արդեն երջանիկ զույգը վայելում իրենց տոնակատարությունը։ Հատուկ օրվա համար դերասանուհին ընտրել է սպիտակ զգեստ, իսկ նրա ընկերը՝ կապույտ վերնաշապիկ և դասական սև տաբատ։

Հիշեցնենք, որ Հարրին և Միլլին առաջին անգամ որպես զույգ ներկայացան 2015 թվականին։ Նրանց սիրավեպը կարճատև է եղել։ Մի քանի ամիս անց դերասանները բաժանվեցին։ Այդ ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ նրանց բաժանումը պայմանավորված էր տարբեր կենսակերպով։