Ամերիկյան «Forbes» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է «ԱՄՆ-ի 250 մեծագույն նորարարները» 2026 թվականի վարկանիշը։ Ցանկում ընդգրկվել է նաև հայազգի գործարար, Նուբար Աֆեյանը, որը զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը։ Գրում է Alpha News-ը:
Աֆեյանը նաև «Flagship Pioneering» ընկերության հիմնադիրն է, որը մասնակցել է տասնյակ կենսատեխնոլոգիական ստարտափների ստեղծմանն ու զարգացմանը։
Նա առավել հայտնի է որպես «Moderna» ընկերության համահիմնադիրներից մեկը։ «Moderna»-ն մշակել է COVID-19-ի դեմ առաջին մՌՆԹ (mRNA) տեխնոլոգիայով պատվաստանյութերից մեկը՝ կարևոր դեր ունենալով համավարակի դեմ պայքարում։















