Էնդի Սերքիսը միացել է «Vox Machina-ի լեգենդը» անիմացիոն սերիալի դերասանական կազմին

Հայկական ծագմամբ հայտնի ամերիկացի դերասան Էնդի Սերքիսը մասնակցել է «Vox Machina-ի լեգենդը» («The Legend of Vox Machina») նախագծին որպես հնչյունավորող։ Նրա մարմնավորած կերպարի ինքնությունը դեռ գաղտնի է պահվում․ սերիալի հեղինակներ Սեմ Ռիգելն ու Թրևիս Ուիլինգհեմը չեն բացահայտում մանրամասները՝ հանդիսատեսին հնարավորություն տալով ենթադրություններ անել մինչև սերիալի թողարկումը։ Գրում է Alpha News-ը:

«Մեր թիմը վաղուց էր հետևում Սերկիսի աշխատանքին, քանի որ նա անհավանական դերասան է, իսկ նրա մատուցման ֆոնին մնացած ամեն ինչ պարզապես խամրում է։ Երբ նա ամբողջությամբ ներթափանցում է կերպարի մեջ, արդյունքը պարզապես ապշեցուցիչ է լինում։ Այդ պատճառով պարոն Սերկիսի հետ աշխատելը մեզ համար մեծ պատիվ և հաճույք էր»,- նշել է Թրևիս Ուիլինգհեմը։

«Vox Machina-ի լեգենդը» անիմացիոն սերիալի չորրորդ եթերաշրջանը կհայտնվի Prime Video-ում արդեն հունիսի 3-ին։