Կյանքից հեռացել է երաժիշտ, բաս կիթառահար Ռոբերտ Մարգարյանը: Նա 62 տարեկան էր: Ցավակցական խոսքեր են գրել նրա հարազատները, ընկերներն ու գործընկերները:
Երգչուհի Անահիտ Շահբազյանը խոստովանել է՝ շատ էր հավատում, որ Մարգարյանը կկազդուրվի. «Մենք քեզ կորցրինք, իմ ավագ ընկեր: Դու յուրահատուկ էիր քո նվագով ու հումորներով: 5 տարի անդադար ամեն ուրբաթ միասին նվագել ենք ու վայելել քո ներկայությունը: Հանգչիր խաղաղությամբ, Ռոբ ջան: Դու միշտ մեր սրտերում ես»:
ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը նույնպես անդրադարձել է ցավալի կորստին. «Ռոբ ջան, հազար ափսոս… Լույսերի մեջ լինես»:
Ռոբերտ Մարգարյանը Սյուզան Մարգարյանի եղբայրն էր, Սիրուշոյի մորեղբայրը:















