Կալիֆոռնիայի Փալմ Սփրինգս քաղաքում անցկացվել է աշխարհահռչակ դերասանուհի, երչգուհի Մերիլին Մոնրոյի 100-ամյակին նվիրված զանգվածային միջոցառում, որի ընթացքում սահմանվել է Գինեսի համաշխարհային նոր ռեկորդ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Միջոցառման ընթացքում 1037 մարդ՝ Մոնրոյի մոլի երկրպագուները, հագնված նրա խորհրդանշական կերպարով՝ այդ թվում «Յոթ տարվա տենչ» (The Seven Year Itch) ֆիլմից հայտնի սպիտակ զգեստի կրկնօրինակը և կեղծամը, մասնակցել են հավաքին՝ փորձելով գերազանցել նախորդ նմանատիպ ռեկորդը։
Հավաքի ընթացքում մասնակիցները լուսանկարվել են քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Մոնրոյի արձանի մոտ՝ միասին նշելով դերասանուհու հոբելյանը։ Օրվա միջոցառումները դարձել են նաև զբոսաշրջային և մշակութային մեծ իրադարձություն՝ միավորելով հարյուրավոր մարդկանց ամբողջ աշխարհից։
Կազմակերպիչների փոխանցմամբ՝ միջոցառման նպատակն էր ոչ միայն հարգանքի տուրք մատուցել Մերիլին Մոնրոյին, այլև ստեղծել յուրօրինակ համայնքային փորձառություն, որը միավորում է կինոյի պատմության խորհրդանշական կերպարներից մեկի երկրպագուներին։
Նախորդ ռեկորդը՝ 254 մասնակիցներով սահմանվել է 2020 թվականի փետրվարին Ավստրալիայի Բրայթոն քաղաքում։















