«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել

Դերասանուհի Արփի Գաբրիելյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է Միհրան Ծառուկյանի, Անի Երանյանի և Մոսո Կարապետյանի հետ լուսանկար: 

«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ… անբացատրելի լավ հիշողություններ են, ծիծաղ, դժվար պահերին կողք կողքի լինել ու սրտով կապված մարդիկ։ Տարիներն անցնում են… իսկ մենք ունենք իրար, ունենք ամենաթանկը՝ մեր հավերժ ընկերությունը»,- գրել է դերասանուհին։

Նշենք, որ դերասանները միասին երկար տարիներ նկարահանվել են «Ֆուլ Հաուս» սիթքոմում: