Ժաննա Ֆրիսկեի այրին՝ Դմիտրի Շեպելևը, թույլ կտա Օլգա Օրլովային՝ իր և երգչի որդու՝ Պլատոնի կնքամայրին, տեսնել նրան 11 տարվա ընթացքում առաջին անգամ, հաղորդում է Կոմսոմոլսկայա պրավդան: Գրում է Tert.am-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Օրլովան, որը նախկինում հրապարակավ խնդրել էր Շեպելևին թույլ տալ հանդիպել իր սանիկին, շուտով կկարողանա տեսնել նրան։ Հանդիպման պայմաններից մեկն այն է, որ նա լուսանկարներ կամ տեսանյութեր չանի հանրային դիտման համար։
Հիշեցնենք, որ վերջերս երգչուհի և «Դոմ 2»-ի նախկին հաղորդավարուհի Օլգա Օրլովան Դմիտրի Շեպելևի գրառման տակ թողել էր հետևյալ մեկնաբանությունը. «Դիմա, խնդրում եմ թույլ տուր ինձ հանդիպել Պլատոնի հետ առանց տեսախցիկների»։ Շեպելևը գրել էր, որ կպատասխանի անձնական հաղորդագրությամբ։
Երկար տարիներ Օրլովան Ֆրիսկեի մտերիմ ընկերուհին էր «Բլեստյաշչիե» խմբից և դարձել էր նրա որդու կնքամայրը։

Շեպելևի և Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի միջև երկարատև հակամարտության նոր շրջադարձ սկսվեց հունիսի 15-ին՝ երգչի մահվան 11-րդ տարելիցին, երբ Շեպելևը գրառում արեց:
Ժաննա Ֆրիսկեի քույրը՝ Նատալյան, մեկնաբանել էր Դմիտրի Շեպելևի գրառումը՝ կապված Պլատոնի և ազգականների հետ շփման մասին։ Նա պատասխանել էր Դմիտրի Շեպելևի այն պնդումներին, որ երգչի ընտանիքը պահանջում է որդու հետ հանդիպել տեսախցիկի առջև։ Նատալյան նշել է, որ Շեպելևն արգելում է տղայի հետ իրենց շփումը։ «Սա լրիվ անհեթեթություն է։ Մենք ուզում ենք հանդիպել երեխային, պարզապես տեսնել նրան»,- ասել էր երգչուհու քույրը:















