Օգոստոսի 15-ին բաց երկնքի տակ կկայանա երգչուհի Loboda-ի երևանյան մենահամերգը։ Գրում է Tert.am-ը:
«Անչափ ուրախ եմ կրկին հանդիպելու երևանյան հանդիսատեսին։ Հայաստանն ինձ համար միշտ եղել է առանձնահատուկ ջերմությամբ, արևով և անկեղծ մարդկանցով լի երկիր։ Օգոստոսի 15-ին միասին կերգենք, կուրախանանք և կստեղծենք հիշողություններ, որոնք երկար կմնան մեզ հետ։ Շատ եմ սպասում մեր հանդիպմանը», – ասում է Loboda-ն։
Երգչուհին հայ հանդիսատեսին կներկայացնի իր ամենահայտնի հիթերը, շոու-ծրագիր, կենդանի կատարումներ, ժամանակակից բեմադրություն և լուսային էֆեկտներ։
















