Հեռուստաաստղ և մոդել Յոլանդա Հադիդը երրորդ անգամ է ամուսնանում։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Պարբերականի բացառիկ տեղեկություններով՝ Յոլանդան ընդունել է իր սիրելիի՝ անշարժ գույքի կառուցապատող (դեվելոպեր) Ռենդալ Քենդրիկի ամուսնության առաջարկությունը։ Աղբյուրների տվյալներով՝ Քենդրիկն առաջարկությունն արել է այս շաբաթվա սկզբին, և Հադիդը տվել է իր համաձայնությունը։ Թե որքան ժամանակ է, ինչ սիրահարները հանդիպում են, և ինչպես է սկսվել նրանց շփումը, առայժմ չի բացահայտվում։
Յոլանդայի համար սա կլինի արդեն երրորդ ամուսնությունը։ Իր առաջին ամուսնու՝ Մոհամեդ Հադիդի հետ նա ամուսնացած է եղել 1994-ից 2000 թվականներին, որի ընթացքում ծնվել են նրանց երեխաները՝ Ջիջին, Բելլան և Անվարը։ Երկրորդ անգամ նա ամուսնացել է երաժշտական պրոդյուսեր Դևիդ Ֆոստերի հետ 2011 թվականին, սակայն 2017 թվականին զույգը բաժանվել է։ 2025 թվականի հունվարին Հադիդը չեղարկել էր նշանադրությունը շինարարական մագնատ Ջոուի Ջինգոլիի հետ, ում հետ հանդիպում էր 2019 թվականից։















