Blackpink խմբի Լիսան ակնարկել է միլիարդատեր Բեռնար Առնոյի որդուց բաժանվելու մասին

29-ամյա երգչուհի Լիսան ակնարկել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Բեռնար Առնոյի ժառանգորդ, 30-ամյա Ֆրեդերիկ Առնոյից բաժանման մասին։

«Ես երբեք սրտեր չեմ կոտրել։ Ես ինքս եմ մնացել կոտրված սրտով», – հայտարարել է Blackpink խմբի մեներգչուհին Vanity Fair պարբերականին տված հարցազրույցում։

Նյութում նշվում է նաև, որ զույգը «կարծես թե արդեն հայտարարել է իր բաժանման մասին»։ Միևնույն ժամանակ, երգչուհին հրաժարվել է ուղղակիորեն խոսել իր անձնական կյանքի մասին։

Հիշեցնենք, որ Ֆրեդերիկ Առնոն ծնվել է LVMH կոնգլոմերատի հիմնադիր և սեփականատեր Բեռնար Առնոյի և դաշնակահարուհի Էլեն Մերսյեի երկրորդ ամուսնությունից։ Բացի Ֆրեդերիկից, զույգն ունի ևս երկու որդի՝ Ալեքսանդրը և Ժանը։ Բեռնար Առնոն ունի ևս երկու երեխա՝ ծնված Աննա Դևավրենի հետ առաջին ամուսնությունից՝ որդին՝ Անտուանը, և դուստրը՝ Դելֆինան։ Անտուանն ամուսնացած է ռուսաստանցի թոփ-մոդել Նատալյա Վոդյանովայի հետ. զույգն ունի երեք համատեղ երեխա։ Այժմ Բեռնար Առնոյի կարողությունը գնահատվում է 143,3 միլիարդ դոլար։

Ֆրեդերիկ Առնոն, ինչպես և նրա բոլոր եղբայրներն ու քույրը, պաշտոն է զբաղեցնում LVMH կոնգլոմերատում։ Նախկինում նա ղեկավարում էր LVMH Watches ընկերության ժամացույցների ուղղությունը, իսկ այժմ կառավարում է Loro Piana բրենդը։