Կյանքից հեռացել է «Բրիգադա» և «Բումեր» սերիալներից հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին

Մերձմոսկովյան Օկա գետում հայտնաբերվել է «Բրիգադա» և «Բումեր» ֆիլմերի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկու մարմինը: Ըստ «Shot» տելեգրամյան ալիքի` Վիսոկովսկուն հայտնաբերել են ջրասուզակները։

Հայտնի է, որ դերասանը ձկնորսության է գնացել 17-ամյա որդու հետ և ինչ-որ պահի անհետացել է տեսադաշտից։ Լրատվականը մանրամասնում է, որ Ալեքսանդրն ավելի առաջ է գնացել և չի վերադարձել։ Որդին սկզբում սպասել է նրան, փնտրել, ապա ահազանգել։

Ալեքսանդր Վիսոկովսկին 62 տարեկան էր: Դերասանին հռչակ է բերել վարորդ Սաշա Բելի Մաքսի դերը «Բրիգադա» սերիալում։ Նա նաև «Բումեր» ֆիլմում խաղացել է ոստիկանության աշխատակցի դերը։ Վիսոկովսկին հայտնի է նաև որպես բեմադրող ռեժիսոր։ Մասնավորապես` նա նկարահանել է «Առանց սխալվելու իրավունքի» սերիալը։