«Անփոխարինելի լինելու համար պետք է տարբեր լինել». Ադրինե Աճեմյան

Դերասանուհի Ադրինե Աճեմյանն Ինստագրամում կիսվել է նոր ֆոտոշարքով: Գրում է Tert.am-ը:

«Անփոխարինելի լինելու համար պետք է տարբեր լինել»,- լուսանկարներին կից գրել է նա: 

Նշենք, որ դերասանուհին այս պահին նկարահանվում է «Խորհրդավոր ընթրիք» նոր նախգծում: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհի Ադրինե Աճեմյանը խոսելով իր կերպարի մասին՝ նշել էր, որ կերպարը բոլորովին նման չէ իր նախորդ դերերին։ «Շատ խաղալու տեղ ունեմ։ Կերպարս հոգեբանական ծանր վիճակում գտնվող աղջիկ է, որը կանգնած է մեծ խնդրի առաջ։ Չեմ ուզում շատ բան ասել, բայց կարող եմ նշել, որ կինոյի դասական «չար աղջիկը» չէ»։