Անաստասիա Ռեշետովան հայտարարել է, որ երբևէ բոտոքս չի ներարկել, և իր գեղեցկությունը «գենետիկա» է

Տիմատիի նախկին ընկերուհի և «Матч ТВ»-ի նոր հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Ռեշետովան արձագանքել է իր հասցեին հնչած քննադատություններին այն հայտարարություններից հետո, թե ինքը բոտոքս չի ներարկում։

Իր ինստագրամյան էջում 30-ամյա մոդելը հրապարակում է արել, որտեղ հայտարարել է, թե չի դիմել բոտոքսի ներարկումների։ Մեկնաբանություններում գրել են. «Ես քեզ անկեղծորեն հավատում եմ, մի՞թե կարող են կասկածներ լինել…», «Դե ուղղակի երևում է», «Իսկ այդ դեպքում որտե՞ղ են կնճիռները։ Չէ՞ որ բոտոքս ու ֆիլերներ օգտագործվել են։ Ինչո՞ւ ստել», «Դե հա, ճակատը բնությունից չի շարժվում», «Անաստասիա, ո՞ւմ եք ուզում հիմարացնել»։

Քննադատներին Ռեշետովան պատասխանել է սթորիներում. «Վերջին տեսանյութի տակ գրված մեկնաբանություններում, ինչպես միշտ, ինձ չեն հավատում, որ ես բոտոքս չեմ ներարկում։ Հասկանում եմ, որ ցանկություն կա մեկ այլ կնոջ լավ տեսքը արդարացնել միջամտությունների հաշվին, բայց ես թաքցնելու ոչինչ չունեմ, և արված պրոցեդուրաների մասին վերջին շրջանում խոսում եմ առավելագույնս բաց։ Գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է գենետիկան, և ես նրան շատ շնորհակալ եմ բոտոքսի ներարկումներ անելու անհրաժեշտության բացակայության համար։ Իսկ ձեզ մաղթում եմ աշխատել սեփական ինքնավստահության վրա և դադարել ձեզ համեմատել որևէ մեկի հետ, և այդ դեպքում դուք չեք նստի ու նման մեկնաբանություններ չեք գրի մեկ այլ կնոջ արտաքինի հասցեին»։

Նշենք, որ Ռեշետովան նախկինում ևս արտահայտվել էր այս թեմայով և հայտարարել, որ բոտոքս չի օգտագործում։

Վերջերս Ռեշետովան խոստովանել էր, որ զղջում է պլաստիկ վիրահատությունների համար, մասնավորապես՝ ռինոպլաստիկայի (քթի վիրահատության) և կրծքերի մեծացման համար։ «Ես նայեցի իմ մինչև 18 տարեկանի լուսանկարներին և մտածեցի. «Ինչպիսի՜ գեղեցիկ աղջիկ»։ Պարզապես ինչ-որ մեկն ինձ ներշնչեց, ու ես տեղի տվեցի։ Իսկ հետո իմ լուսանկարներում վերին շրթունքս դուրս ցցված էր, և ես մտածեցի, որ ինչ-որ տեղ չափն անցել եմ։ Ինձ անհարմար էր թվում փարթամ շրթունքներով»,- ասել էր նա։ Բլոգերի խոսքով՝ ինքն արդեն «վերադարձրել է» իր ստորին շրթունքի նախկին տեսքը, իսկ կրծքի իմպլանտները նախատեսում է հեռացնել երկրորդ երեխայի ծնվելուց հետո։ Մի քանի տարի առաջ նա նաև ասել էր, որ նիհարելու համար օգտագործել է «Օզեմպիկ»։