Էմինեմի նախկին կինը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Քիմ Սքոթին ձերբակալել է ոստիկանությունը։
Ինչպես հաղորդում է TMZ-ը, ռեփերի նախկին կնոջը հսկողության տակ վերցնելու պատճառը եղել է նրա ինքնասպանության փորձը։ Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ այդ օրը Քիմն իրեն ագրեսիվ է պահել։ Ոստիկանները Սքոթին ձերբակալելիս կիրառել են էլեկտրաշոկեր։ Դրանից հետո Քիմին ձերբակալել են իրավապահ մարմնի աշխատակցի վրա հարձակվելու և ձերբակալությանը դիմադրություն ցույց տալու համար։
Այժմ Էմինեմի նախկին կինը տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա ներկա վիճակի մասին ոչինչ հայտնի չէ։
Ավելի վաղ Քիմն արդեն փորձել էր ինքնասպան լինել 2015 և 2021 թվականներին։ Սքոթին նաև ձերբակալել էին ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։
















