Արիանա Գրանդեի անձնական կյանքի վերաբերյալ երկրպագուների լուրերի և ենթադրությունների ֆոնին՝ արտիստուհին իր ստեղծագործական ոճով բոլոր հարցերի պատասխանները տալու միջոց է գտել։
Իր շրջագայության ժամանակ նա մի քանի անգամ փոխել է «Thank U, Next» երգի տողը։ Ի սկզբանե ստեղծագործությունը հասցեագրված էր երգչուհու մի քանի նախկին ընկերներին։ Համերգային շրջագայության ելույթներից մեկի ժամանակ Արիանան ընտրել էր Ռիկիի մասին տողերի ավելի ընկերական մեկնաբանություն, սակայն վերջին ելույթի ժամանակ երգչուհին երգել է, որ իրենք «միշտ միմյանց գտնելու ճանապարհ են գտնում»։ Դրանով իսկ նա հաստատել է, որ, այնուամենայնիվ, վերականգնել է հարաբերությունները նախկին սիրեցյալի՝ Ռիկի Ալվարեսի հետ։
Բացի այդ, աստղին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է, որ զույգը չի շտապեցնում իրադարձությունները և առայժմ նախընտրում է հարաբերությունները զարգացնել աստիճանաբար։ Նրանք նաև ընտանեկան տոնական հանգստյան օրեր են անցկացրել Ֆլորիդայում՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ։
















