Անի Խաչիկյանի ու Ներսես Ավետիսյանի մասնակցությամբ «Մի գդալ սեր»-ը՝ սեպտեմբերի 3-ից կինոթատրոններում

Հրաչ Քեշիշյանի նոր՝ «Մի գդալ սեր» ֆիլմի պրեմիերայի պաշտոնական ամսաթիվն արդեն հայտնի է. ֆիլմը կինոթատրոններում կցուցադրվի սեպտեմբերի 3-ից։ Հայտնում է popankyun-ը:

«Մի գդալ սեր»-ը հիմնված է գերմանացի գրող Փոփի Ջ. Անդերսոնի «Սիրո բաղադրատոմսը» վեպի վրա։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Անի Խաչիկյանն ու Ներսես Ավետիսյանը, իսկ դերասանական կազմում ընդգրկված են նաև Էդգար Դամաթյանը, Արսեն Գրիգորյանը, Մարջան Ավետիսյանը, Լևոն Հարությունյանը, Մինաս Ասրյանը և Եվա Զոհրաբյանը։

Ֆիլմը ստեղծվել է HK Productions և Mitoyan Production ընկերությունների համագործակցությամբ։