H2K Production-ը պատրաստում է նոր նախագիծ՝ «Գիշատիչների խնջույք» վերնագրով, որը նկարահանվել է արձակագիր Վահե Քաչայի համանուն պատմվածքի հիման վրա։ Գրում է popankyun-ը:
Նոր նախագիծը 4 մասանոց հոգեբանական դրամա է, որը, հեղինակների խոսքով, բացահայտում է մարդկային բնության մութ կողմերը՝ ցույց տալով, թե ինչպես կարող է մեկ անսպասելի պայման քանդել ընկերության պատրանքը։
Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկված են Մկրտիչ Արզումանյանը, Սոս Ջանիբեկյանը, Էմմա Մանուկյանը, Ալբերտ Սաֆարյանը, Էլեն Գևորգյանը, Վիլեն Սարգսյանը, Վարշամ Գևորգյանը և Հայկ Սարգսյանը։
Նախագծի ռեժիսորը Հայկ Կբեյանն է, իսկ սցենարի հեղինակը՝ Անահիտ Աղասրյանը։
«Գիշատիչների խնջույք»-ը կցուցադրվի Team TV հարթակում։



















