Օգոստոսի 25-ին, երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի ծննդյան օրը, բաց երկնքի տակ` Արարատյան դաշտավայրում «Հայկո Հակոբյան հիմնադրամ»-ը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Ադանա Կոմպլեքսը կներկայացնեն «Սիմֆոնիկ Հայկո» երաժշտական երեկոն՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ և սիրված ու ճանաչված արտիստների մասնակցությամբ։ Հայտնում է Tert.am-ը:
Երեկոյի ընթացքում կկայանա Հայկոյի դեռևս չլսված երգի պրեմիերան։ «Սիմֆոնիկ Հայկո» խորագրով արդեն թվով 3-րդ համերգն է, որը հնարավորություն է մեկ անգամ ևս վայելելն նրա ստեղծագործությունները ՝ փոխանցելով սերունդներին։
Հիշեցնենք՝ 2025 թվականի օգոստոսի 31-ին Գառնի պատմամշակութային արգելոց թանգարանում կայացավ «Սիմֆոնիկ Հայկո» խորագրով համերգը՝ նվիրված Հայկոյի հիշատակին:
















