Պորտուգալական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ֆուտբոլային աստղ Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը, հնարավոր է, ամուսնանան այս շաբաթ։ Ըստ հրապարակումների՝ հարսանեկան արարողությունը նախատեսվում է անցկացնել Սինտրայում գտնվող հայտնի Ռեգալեյրա պալատում։
Հրավիրվածների ցանկում են բազմաթիվ համաշխարհային աստղեր՝ Վին Դիզելը, Փիրս Մորգանը, Ռոնալդուի «Ալ-Նասրի» թիմակիցները, Ռոդրիգոն, Ռիհանան, Վինիսիուս Ժունիորը, Կիլիան Մբապեն, Ջենիֆեր Լոպեսը, Խաբիբ Նուրմագոմեդովը և այլ հայտնի դեմքեր։ Եթե տեղեկությունները հաստատվեն, ապա այս շաբաթավերջին Սինտրան կարող է հայտնվել համաշխարհային ուշադրության կենտրոնում։ Հաղորդվում է, որ լրագրողները կապ են հաստատել Ռեգալեյրա պալատի ղեկավարության հետ, սակայն վերջիններս ոչ հաստատել են, ոչ էլ հերքել հրապարակումները։















