Իվետա Մուկուչյանը չի բացառում ապագայում կրկին ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Այդ մասին երգչուհին խոսել է Մհեր Բաղդասարյանի Tête-à-Tête հաղորդման ընթացքում։ Գրում է popankyun-ը:
Մուկուչյանի խոսքով՝ նման առաջարկներ լինում են ամեն տարի, և այդ հնարավորությունը բազմիցս քննարկվել է նաև Հանրային հեռուստաընկերության հետ։
«Մի ժամանակ անգամ ասեցինք, որ Դավիթ Ծերունյանի հետ՝ արի երկու տարի նախապատրաստվենք, ոչ թե մեկ տարի, այլ երկու տարի լավ պատրաստվենք, որովհետև ցանկությունը կա թե՛ իմ կողմից, թե՛ Հանրային հեռուստաընկերության կողմից»,
— նշել է երգչուհին։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ իր մասնակցությունը կախված է առաջին հերթին երգից։
«Եթե երգը լավ եղավ, երբ ես գնամ, այդ երգը պետք է հաղթի։ Այդ երգը դեռ չեմ լսել։ Ես հենց այդ երգը ունենամ, այդ ժամանակ հաստատ ուղիղ ողնաշարով կգնամ և մեր ազգը լավագույն ձևով կներկայացնեմ»,
— ասել է Իվետա Մուկուչյանը։















