Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը։ Լուրն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է նրա կինը՝ հաղորդավարուհի Եվա Մեհրաբյանը։ Հայտնում է Tert.am-ը:
«Մենք պարտվեցինք… Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում։ Սիրելի ամուսնու, հոր, պապիկի` Արսեն Ասլանյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 5-ին` ժամը 17-ից 20-ը` «Էրեբունի» սգո սրահում (Խաղաղ Դոնի փողոց 2/14)։ Հուղարկավորությունը նույն վայրից` օգոստոսի 6-ին` ժամը 13-ին»,-գրել է նա։
Ռեժիսոր Արսեն Ասլանյանը նկարահանել է «Հավերժական թռիչք», «Միմի», «Քրիստոնեական Հայաստան», «Հուշարձան» և այլ ֆիլմեր, ինչպես նաև բազմաթիվ հեռուստանախագծերի հեղինակ է, երկար տարիներ աշխատել է հեռուստատեսությունում։















