Լուսինե Թովմասյանը տեսանյութով շնորհավորել է որդու՝ Ալեքի ծննդյան տարեդարձը

Մոդել, հաղորդավար Լուսինե Թովմասյանն ինստագրամյան իր էջում շնորհավորել է որդու՝ Ալեքի ծննդյան տարեդարձն ու տեսանյութ հրապարակել նրա հետ։ Հայտնում է Tert.am-ը:

«Իմ Ալեք…Դու իմ լույսն ես, իմ արևը, իմ ամենալուսավոր մարդուկը: Շնորհակալ եմ, որ հենց դու ես իմ որդին։ Քո բարությունը, քո մեծ սիրտն ու ջերմությունը ամեն օր հիշեցնում են ինձ, թե ինչ մեծ երջանկություն է մայր լինելը։ Մնա միշտ այսպիսին՝ լուսավոր, բարի ու սիրող։ Ծնունդդ շնորհավոր։ Ես քեզ սիրում եմ անսահման»,- տեսանյութին կից գրել է նա։