Կարո Հովհաննիսյանն ու Սիրանուշ Երիկյանը սպասում են իրենց առաջնեկին

Դերասան Կարո Հովհաննիսյանն ու կինը՝ Սիրանուշ Երիկյանը, հայտնել են, որ իրենց առաջնեկը աղջիկ է լինելու։ Հայտնում է popankyun-ը:

Սոցիալական ցանցերում հրապարակված սեռի բացահայտման տեսանյութով զույգը ներկայացրել է սպասվող համալրման նոր մանրամասները՝ հայտնելով ապագա երեխայի սեռը։

Կարո Հովհաննիսյանն ու Սիրանուշ Երիկյանը ամուսնացել են 2024 թվականին և ավելի վաղ տեղեկացրել էին, որ սպասում են իրենց առաջնեկին։