Ալսուն սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել իր մոր՝ Ռազիա Սաֆինայի հետ, ով դարձել է 71 տարեկան։ «Մայրիկ, շնորհավոր ծնունդդ», – գրել է երգչուհին։ Հայտնում է Tert.am-ը:
Ալսուի ծնողները՝ գործարար Ռալիֆ Ռաֆիլովիչ Սաֆինը և ճարտարապետ Ռազիա Իսխակովնա Սաֆինան, ամուսնացած են ավելի քան 50 տարի։ Նրանք ունեն չորս երեխա. Ալսուից բացի, զույգն ունի նաև որդիներ՝ Ռուսլան, Մարատ և Ռենար։ Ալսուի խոսքով՝ չնայած մոր մեղմ բնավորությանը, հենց նրա պահանջկոտությունն ու քննադատական մոտեցումն է իր մեջ սերմանել կարգապահություն և համեստություն։
















