30-ամյա Դուա Լիպան և 36-ամյա Քալում Թըրները, որոնք ամուսնացել են մի քանի ամիս առաջ, առաջին անգամ միասին հանրությանը ներկայացել են որպես ամուսնական զույգ։ Զույգը մասնակցել է «Միայն մեկ գիշերվա համար» ֆիլմի Նյու Յորքյան պրեմիերային, որտեղ Թըրները խաղում է գլխավոր դերը։
Դուան հագել է Ferragamo-ի սև զգեստ՝ խորը դեկոլտեով։ Նա զարդարել է աչքի ընկնող զարդերով և ադամանդե ականջօղերով։ Նրա ամուսինը ընտրել է մուգ կապույտ Louis Vuitton կոստյում՝ դեղին վերնաշապիկով և գծավոր փողկապով։

Զույգը կարմիր գորգի վրա ցուցադրել է իրենց ջերմությունը՝ գրկախառնվելով և համբուրվելով։
Հիշեցնենք, որ մայիսին Լոնդոնի Marylebone Town Hall-ում երգչուհի Դուա Լիպան և դերասան Կալում Թերներն ամուսնացան, իսկ օրեր անց շքեղ արարողություն անցկացրեցին Սիցիլիայում։


















