Այս տարի Կրիշտիանու Ռոնալդուն և նրա ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը վայելում են ընտանեկան արձակուրդը Բալեարյան կղզիներում։ Նրանք մեկնել են Ռոնալդուի ավագ որդու հետ՝ մասնավոր ինքնաթիռով։ Սակայն նույնիսկ արձակուրդի ընթացքում ֆուտբոլիստը և նրա ընտանիքը բախվում են հասարակական զգալի ճնշման։ Այս անգամ հարձակվողի ապագա կինն է հայտնվել թիրախում, հաղորդում է sportbox.ru-ն։
Ջորջինան և տարբեր հրատարակություններ գրեթե միաժամանակ հրապարակել են իրենց ամառային արձակուրդի լուսանկարները, թեև էական տարբերություններով։ Ռոդրիգեսի լուսանկարները արվել են ճիշտ անկյունից և լավ մոնտաժված. դրանք կարող էին հայտնվել ամսագրի շապիկին։
«Հեքիաթային պատմություն։ Ես միշտ երազել եմ ջրվեժում լողալու մասին։ Այս տարի մենք այնքան շատ ծովախորշեր հայտնաբերեցինք», -լուսանկարներին կից գրել է Ջորջինան։
Լուսանկարիչները, սակայն, թիրախավորել են 32-ամյա Ջորջինայի մարմինը, ով, ի դեպ, արդեն երկու հղիություն է ունեցել (մեկը՝ երկվորյակներով)։ Համացանցում հրապարակված լուսանկարներում Ռոնալդուի ապագա կինը տեսանելիորեն գեր է, այն հակադրվում է 41-ամյա ֆուտբոլիստի կատարյալ մարմնին։
Լուսանկարներն ակնհայտորեն վիրավորել են Ռոդրիգեսին։ Նա բողոքել է Կրիշտիանուին, որ իրեն գեր են անվանում։ Այս իրավիճակում ֆուտբոլիստը գտել է ճիշտ բառերը, որոնք այնքան են ուրախացրել Ջորջինային, որ նա որոշել է դրանք կիսվել հանրության հետ։
«Նա պատասխանել է. «Դու չես ապրում քո կերպարով, այլ նրանով, թե ով ես։ Կատարյալ կին։ Գեղեցիկ, հիանալի կազմվածքով, մայր, լավ մարդ, հաջողակ և սիրող կյանքով ապրող։ Ի՞նչ ավելին կարող ես ցանկանալ։ Նորմալ է նախանձը», – Ռոնալդուի խոսքերը մեջբերել է Ռոդրիգեսը։
Ջորջինան ասել է, որ սիրում է իր մարմինը և կարծում է, որ այն արժանի է հարգանքի և երախտագիտության։ Կրիշտիանու ապագա կինը նույնպես կարծում է, որ երջանկությունը ոչ թե կամայական չափանիշներին համապատասխանելու, այլ սիրելիների սիրո մեջ է։ Ռոդրիգեսը բոլորին խրախուսում է ապրել խաղաղության մեջ, սովորել և ծիծաղել։
Աղբյուրը`Panorama.am















