Դերասանուհի, երգչուհի Էնջլ Մարտիրոսյանը ամուսնացել է։ Նա և սիրելին՝ Ռամին, ով Ալժիրից է, Հայաստանում հայկական հարսանիք են կազմակերպել։ Հարսանիքին հրավիրված հայտնի հյուրերը օրվա լուսանկարներով և տեսանյութերով կիսվել են ինստագրամյան իրենց էջերում։ Գրում է BRAVO.am-ը:
Հարսանիքի հաղորդավարը եղել է Ավետ Բարսեղյանը։ Էնջլը և սիրելին ռեստորանի բացօթյա հատվածում փոխանակվել են ամուսնական մատանիներով, միմյանց սեր խոստովանել, այնուհետեւ խնջույքը նշել հանդիսասրահում։
Էնջլի համար մեծ անակնկալ է եղել Անդրեի մուտքը սրահ։ Վերջինս իր կատարումներով ողջյունել է հյուրերին եւ շնորհավորել զույգին։ Հարսանիքին ելույթ է ունեցել նաեւ Ֆորշը։

















