Արիանա Գրանդեի նոր ալբոմի և տեսահոլովակի թողարկումից հետո կրկին ակտիվացել են նրա արտաքինի վերաբերյալ քննարկումները։ Երկրպագուներն ու հանրությունը քննարկում են երգչուհու նիհար կազմվածքը, ինչն առաջացրել է բանավեճ՝ արդյոք նման մեկնաբանությունները մտահոգությո՞ւն են, թե՞ մարմնի նկատմամբ ճնշում։ 33-ամյա Գրանդեն տարիներ շարունակ բախվել է իր արտաքինի վերաբերյալ մեկնաբանությունների։ Վերջին շրջանում ուշադրության կենտրոնում է նրա մարմնի ավելի ընդգծված ոսկրային կառուցվածքը։ Գրում է Radar-ը:
Երգչուհին բազմիցս հայտարարել է, որ առողջ է, և նշել է, որ մարդկանց մարմնի մասին հրապարակային քննարկումները ճիշտ չեն։ Նրա ներկայացուցիչը հայտնել է, որ ընթացիկ շրջագայությունից հետո երգչուհին պատրաստվում է որոշ ժամանակ հեռանալ հանրային ուշադրությունից՝ շարունակական քննադատության պատճառով։
Մասնագետները նշում են, որ հայտնի մարդկանց արտաքինի մասին խոսակցությունները կարող են ազդեցություն ունենալ հատկապես երիտասարդների վրա։ Հոգեբանները ընդգծում են, որ մարդու արտաքինի վերաբերյալ ցանկացած մեկնաբանություն՝ նույնիսկ դրական, կարող է ամրապնդել այն գաղափարը, թե մարդու արժեքը կախված է նրա տեսքից։















