Ռաֆայել Երանոսյանն իր հանդիսատեսին շուտով պատրաստվում է ներկայանալ նոր մոնոներկայացմամբ՝ «Ծանր ու թեթև»։
Նա իր սոցիալական էջերում արդեն հրապարակել է ներկայացման պաստառը, որտեղ դերասանը նոր կերպարով է։ Պաստառի հեղինակը Արվին Քոչարյանն է։
Սցենարի հեղինակներն են Արմեն Վարդանյանը, Գևորգ Սահակյանը, Թելման Առաքելյանը և Գարիկ Գևորգյանը։ Բեմադրող ռեժիսորը Դավիթ Աբրահամյանն է, երաժշտությունը` Վահե Գրիգորյանի։
















