Արքայազն Հարրիի կինը՝ Մեգանը, բանակցություններ է վարում բրիտանացի ռեժիսոր Գայ Ռիչիի «Ջենտլմեններ» սերիալում նկարահանվելու համար, որը թողարկվում է Netflix-ում։ Այս մասին գրում է BBC-ն։
Այս բանակցությունները գտնվում են վաղ փուլում, բայց եթե հաջողությամբ պսակվեն, դերը կլինի Սասեքսի դքսուհու առաջին նշանակալի դերը Հարրիի հետ ամուսնությունից հետո։
Մեգանի հնարավոր մասնակցությունը սերիալին հայտնի է դարձել Հարրիի և Մեգանի կողմից Մեծ Բրիտանիա վերադառնալու մասին օգոստոսին հայտարարելուց կարճ ժամանակ անց։
«Ջենտլմեններ»-ի նախորդ երկու եթերաշրջանները նկարահանվել են գեղատեսիլ անգլիական Քոթսվոլդսում, որտեղ, ինչպես սպասվում է, զույգը կհաստատվի։
Թեո Ջեյմսի մասնակցությամբ «Ջենտլմեններ» կատակերգական սերիալը պատմում է բրիտանացի դուքսի մասին, որը դառնում է թմրավաճառ։
Մեգանի հնարավոր դերը և բանակցությունների այլ մանրամասները գաղտնի են պահվում։
Աղբյուրը`Panorama.am















