Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտը, որտեղ նախատեսված էր անցկացնել ռեփեր Քանյե Ուեսթի երկու համերգները, հայտարարել է, որ միջոցառումներն այլևս չեն կայանա, քանի որ համերգի կազմակերպիչների հետ վարձակալության պայմանագիր չի կնքվել։ Այս մասին հաղորրդում է BBC-ն։
Ուեսթը կլիներ առաջին խոշոր արևմտյան կատարողը, որը կերգեր Ռուսաստանում՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր։
«Գազպրոմ Արենան» հաստատել է, որ բողոքներ է ստացել Ուեսթի նախատեսված ելույթի վերաբերյալ և ընդգծել, որ պատասխանատու չէ և չի էլ եղել ։
Մարզադաշտի հայտարարության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 10-ին և 11-ին նախատեսված համերգները, որոնց տոմսերը վաճառվել էին, կազմակերպվել էին Մոսկվայում գործող «Սայ» գործակալության կողմից։
Say Agency-ն նշել է, որ մարզադաշտի հայտարարությունը անակնկալ էր եղել։
«Մենք այդ մասին իմացանք ձեզ հետ միաժամանակ՝ լրատվամիջոցների միջոցով։ Այս պահի դրությամբ Ուեսթի համերգը չի չեղարկվել», – ասվում է գործակալության հայտարության մեջ։
Իր հայտարարության մեջ Say Agency-ն նշել է, որ համերգների մասին հայտարարել է այս ամսվա սկզբին՝ հիմնվելով «Գազպրոմ Արենայի» կողմից հաստատված պաշտոնական նամակի վրա։ Հետագայում մարզադաշտն ուղարկել է վարձակալության պայմանագիր, պնդում է Say Agency-ն, և գործակալությունը հաստատել է, որ պայմանագիրը դեռևս չի ստորագրվել, բայց նշել է, որ դա անելու վերջնաժամկետը լրանում է այս շաբաթվա վերջում։
Անցյալ շաբաթ «Գազպրոմ Արենան» սոցիալական ցանցերում ոգևորությամբ գրառում էր արել համերգների մասին՝ Ուեսթին անվանելով մեր ժամանակների ամենաազդեցիկ արտիստ։
Աղբյուրը`Panorama.am















