Իսկապես, թոռը շատ քաղցր բան է. Մարիամ Դավթյան (լուսանկարներ)

Իսկապես, թոռը շատ քաղցր բան է. իր ֆեյսբուքյան էջում գրել է դերասանուհի Մարիամ Դավթյանը՝ հրապարակելով լուսանկարներ:

««Եթե իմանայի, որ թոռը սենց քաղցր բան է, միանգամից թոռ կունենայի»․ հաճախ եմ լսել այս արտահայտությունը։ Այդքան էլ համամիտ չեմ դրա հետ։ Այն ճանապարհն ու կյանքը, որն ապրել ու անցել ենք աղջկաս հետ, մի անգամ էլ անցնելու հնարավորություն ունենայի՝ կրկին կանցնեի։

Բայց… համաձայն եմ նրա հետ, որ իսկապես, թոռը շատ քաղցր բան է։

Որովհետև դու՝ որպես մարդ, արդեն ձևավորված ես, այլևս չես շտապում։ Ուղղակի վայելում ու գնահատում ես տվյալ պահը, իսկ դա քեզ նվիրում է անկրկնելի էմոցիաներ, որոնք, թերևս, ամենաթանկ բանն են այս աշխարհում»,- լուսանկարներին կից՝ գրել է դերասանուհին: