«Ֆուլ հաուս»-ը կարող է ունենալ երկրորդ ֆիլմ․ թիմը քննարկում է շարունակությունը

«Ֆուլ հաուս»-ի պատմությունը կարող է շարունակվել նոր ֆիլմով։ News.am Style-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր և դերասան Արմեն Պետրոսյանը հայտնել է, որ թիմը քննարկում է ֆիլմի երկրորդ մասը հաջորդ տարի նկարահանելու հնարավորությունը։

«Ֆիլմի հաջողությունից հետո մտածում ենք հաջորդ տարի նկարահանել ֆիլմի երկրորդ մասը, սակայն մինչ այդ հանդես կգանք ներկայացման ձևաչափով»,- նշել է Պետրոսյանը։

Մինչև հնարավոր շարունակությունը «Ֆուլ Հաուս»-ի դերասանական կազմը հանդիսատեսին կներկայանա բեմում: Ներկայացումը նախատեսված է սեպտեմբերի 8-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Հիշեցնենք՝ «Ֆուլ հաուս. վայրէջք» ֆիլմի պրեմիերան կայացել է հունվարի 29-ին՝ նշանավորելով սիրված սիթքոմի վերադարձը։