Ճապոնացի հայտնի ավանգարդիստ նկարչուհի Յայոյի Կուսաման մահացել է Տոկիոյում 97 տարեկանում։ Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Ընդ որում, հրատարակության տվյալներով՝ նկարչուհու մահվան պատճառ է դարձել բազմօրգանային անբավարարությունը։ Նա մահացել է օգոստոսի 14-ին, իսկ հուղարկավորությունը տեղի է ունեցել նեղ ընտանեկան շրջանակում։

Յայոյի Կուսաման համաշխարհային ճանաչում ունեցող ավանգարդիստ նկարչուհի է, ինչպես նաև դիզայներ և գրող։ Նա ծնվել է Ճապոնիայում 1929 թվականին և 1950-ականների վերջին տեղափոխվել Նյու Յորք։ Կուսաման կանգնած է եղել 1960-ականների ամերիկյան մինիմալիզմի, փոփ-արթի և պերֆորմանսի ակունքներում՝ անմիջական ազդեցություն թողնելով այնպիսի նկարչների վրա, ինչպիսին են Էնդի Ուորհոլը և Կլաս Օլդենբուրգը։

Յայոյին դարձել է աշխարհի ամենաազդեցիկ և առևտրային առումով ամենահաջողակ նկարչուհիներից մեկը։ Նրա աշխատանքները աճուրդներում վաճառվում են մի քանի միլիոն դոլարով, իսկ ցուցահանդեսները ճանաչվել են աշխարհում ամենաշատ այցելվողները։ 2008 թվականին նրա աշխատանքը վաճառվել էտելիքից ավելի քան 5 միլիոն դոլարով, ինչը ռեկորդ է դարձել ողջ նկարչուհու համար։
Կուսամայի այցեքարտն են հանդիսանում պոլկա-դոթ (կետավոր) նախշերը, որոնք լցնում են ամբողջ տարածությունը (տարածության ամբողջական պատումը կետերով նրա համար խորհրդանշում է մարդու ձուլումը անվերջության հետ) և մասշտաբային ինստալյացիաները։

Յայոյի Կուսաման մանկուց տառապել է հոգեկան հիվանդություններով, հալյուցինացիաներով և կպչուն մտքերով։ Նկարչուհու մայրը հաճախ էր պատժում նրան, պահանջում հնազանդություն, դեմ էր նրա արվեստի հանդեպ կրքին և նետում նրա նկարները։ Սա հանգեցրեց հոգեկան խնդիրների, որոնք գրեթե հասցրեցին Կուսամային ինքնասպանության։ 1977 թվականին նկարչուհին վերադարձել է Նյու Յորքից Տոկիո՝ վիճակի վատթարացման ֆոնին, և դրանից ի վեր ժամանակի մեծ մասն անցկացրել է Սեյվա հոգեբուժական կլինիկայում։
Յայոյի Կուսաման հայտնի է նաև շատերին Louis Vuitton նորաձևության տան հետ իր աղմկոտ կոլաբորացիայով։
















