Երգիչ Քանյե Ուեսթը այս տարի ավելի քան 25 միլիոն դոլար է վաստակել չկայացած համերգներից։ Այս մասին հայտնում է Dailymail-ը։
Այժմ YE անունով հայտնի արտիստը պայմանագրեր է կնքում միայն այն դեպքում, եթե նախապես վճարել է վարձատրության կեսը, անկախ նրանից՝ նա երգում է, թե ոչ։ Սա նշանակում է, որ նա Ռուսաստանում չեղարկված համերգների համար ստացել է 10 միլիոն դոլար։
Տեղի չունեցած համերգների շարքում է Լոնդոնի փառատոնում ելույթը անցած ամիս, Ուեսթը ստացել է 7.5 միլիոն դոլար։
Նա նաև 4 միլիոն դոլար է ստացել Ֆրանսիայում չեղարկված համերգի համար, և նույնքան էլ՝ Իտալիայում։ Միայն այս տարի նա ընդհանուր առմամբ վաստակել է 25.5 միլիոն դոլար ՝ առանց որևէ ջանք գործադրելու։
Ուեսթը, ով 24 Գրեմմի մրցանակի է արժանացել, պետք է ելույթ ունենար հոկտեմբերի 10-ին և 11-ին Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա»-ում։ Շաբաթվա սկզբին, մարզադաշտի տնօրինությունը, որն արդեն հայտարարել էր համերգների մասին սոցիալական ցանցերում, հայտարարել էր, որ վարձակալության պայմանագրեր չեն ստորագրվել և հերքել էր համերգների կազմակերպման մասին՝ հավելելով, որ դրանք այժմ չեն կայանա։
Ուեսթը կլիներ առաջին խոշոր արևմտյան արտիստը, որը ելույթ կունենար Ռուսաստանում ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր։
Աղբյուրը`Panorama.am















