Արսեն Հարությունյանը դարձել է ARM Games-ի հաղթող

ARM Games-ի Stars vs Followers եթերաշրջանն ամփոփվել է։ Նախագծի հաղթող է դարձել Արսեն Հարությունյանը։ Գրում է POP անկյունը:

Հաղթանակից հետո Հարությունյանը նշել է, որ իր համար կարևոր էր մրցակցությունն ավարտել առաջին տեղում։

«Շատ կարևոր էր իմ համար, որ մինչև վերջ հաղթեի: Ճիշտ ա խաղը շատ լավ կատարեցի, շատ արագ, բայց կարևոր էր, որ մինչև վերջ հաղթեի ու հաղթեցի»,- ասել է նա։

Մրցաշրջանի ավարտին ARM Games-ը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին, թիմին և հեռուստադիտողին՝ նախագծի ընթացքում իրենց աջակցելու, քննարկելու և ընտրելու համար։

Նախագծի պրոդյուսերը և հաղորդավարն Արամ Մելիքյանն է։ Հաղորդավարական կազմում է նաև Մարիամ Ալեքսանյանը, իսկ ռեժիսորներն են Ազատ Անիբարյանն ու Զորայր Հակոբյանը։

ARM Games-ը նշել է, որ Stars vs Followers-ի ավարտով նախագծի պատմությունը չի ավարտվում։