Հայտնի է Armenian Music Video Awards 2026-ում ելույթ ունեցող արտիստների ցանկը

Հայտնի է Armenian Music Video Awards 2026-ի երաժշտական կազմը։ Մրցանակաբաշխության շրջանակում ելույթ կունենան Արկադի Դումիկյանը, Իվետա Մուկուչյանը, Սարո Թովմասյանը, Սուպեր Սաքոն, Արամեն, Մարտին Մկրտչյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Տաթև Ասատրյանը, Գասոյան, Աթենա Մանուկյանը և այլ արտիստներ։ Գրում է POP անկյունը:

Բեմում հանդես կգան նաև Արսեն G-ն, Աննա Թովմասյանը, Andy-ն, Կարո Այրումյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Նորոն, Սարգիս Եղիազարյանը, Նարե Գևորգյանը, Արթուր Առաքելյանը, Արմեն Հովհաննիսյանը և Հակոբ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Armenian Music Video Awards 2026-ը կկայանա դեկտեմբերի 13-ին՝ Լոս Անջելեսի Peacock Theater-ում։ Միջոցառման մեկնարկը նախատեսված է ժամը 18։30-ին։